Սպիտակ տան իրավախորհրդատուն հրաժարական է տվել

Սպիտակ տան իրավախորհրդատուն հրաժարական է տվել
Սպիտակ տան իրավախորհրդատու Ստեֆան Պասանտինոն հրաժարական է տվել։ Նա ղեկավարում էր էթիկայի պահպանման հետ կապված հարցերը։



Այս մասին հայտնում է NBC-ն՝ հավելելով, որ Պասանտինոն կհեռանա Սպիտակ տանից արդեն վաղը՝ օգոստոսի 31-ին։ Ըստ հրապարակման, Պասանտինոն հետեւում էր, որպեսզի Սպիտակ տան աշխատակիցները խստորեն պահպանեն Սպիտակ տան արարողակարգն ու էթիկայի կանոնները։



Նշենք, որ 2017-ին նա օգնել է Թրամփի մեկ այլ խորհրդական Քելլիեն Կունեյին դուրս գալ ինչ-որ տհաճ իրավիճակից։ Նշենք, որ շրջանառվում են խոսակցություններ, որ հրաժարական է տալու նաեւ Թրամփի խորհրդականներից Դոն Մաքգանը։