Շվեդիայում կապիկը փախչել է գազանանոցից եւ գնացել ֆասթֆուդ ուտելու

Շվեդիայում կապիկը փախչել է գազանանոցից եւ գնացել ֆասթֆուդ ուտելու
Շվեդիայի քաղաքներից մեկում կապիկը փախել է գազանանոցից եւ գնացել մոտակա արագ սննի կետ, որպեսզի ֆասթֆուդ ուտի։ Այս մասին գրում է The Local պարբերականը։



Արագ սննդի կետի աշխատողները, կապիկին իրենց ճաշարանում տեսնելով, ոստիկանություն են ահազանգել։ Մինչ ոստիկանության ժամանումը նրանք հետեւել են կապիկի վարքագծին եւ զարմացել այն կեցվածքով, որ ցուցաբերել էր կենդանին։ Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ կապիկը վերադարձվել է կենդաբանական այգուն։ Նշվում է նաեւ, որ կապիկը չէր կարող ինքնուրույն փախուստի դիմել, եւ ոստիկանները ներկայումս փորձում են պարզել, թե ով է օգնել կենդանուն այդ հարցում։