Մահացել է Իոսիֆ Կոբզոնը

Մահացել է Իոսիֆ Կոբզոնը
Մահացել է ռուս էստրադային երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը։



Այս մասին գրում է KP.ru-ն։ Նշենք, որ բազմաթիվ սիրված երգերի կատարող Իոսիֆ Կոբզոնը նաեւ Ս Մեսրոպ Մաշտոց շքանշանի ասպետ է։ Հանդես է եկել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստների հետ, ինչպիսիք են՝ Հուլիո Իգլեսիասը, Շառլ Ազնավուրը։ 1984 թվականին արժանացել է պետական պարգեւի, 1987-ին ժողովրդական արտիստի կոչման է արժանացել։ Պրոֆեսորի գիտական աստիճան ունի սկսած 1984 թվականից։