ԻՊ կողմից մարտնչած ռուսաստանցի ահաբեկիչներին Հունաստանն արտահանձնել է Ռուսաստանին

ԻՊ կողմից մարտնչած ռուսաստանցի ահաբեկիչներին Հունաստանն արտահանձնել է Ռուսաստանին
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Սիրիայում ԻՊ կողմից մարտնչած ռուսաստանցի ահաբեկիչներին, որոնց հանդեպ հայտարարվել էր միջազգային հետախուզում, եւ որոնք հայտնաբերվել էին Հունաստանում, պաշտոնական Աթենքը որոշում է կայացրել արտահանձնել Ռուսաստանին։ Այս մասին փոխանցում է TACC լրատվական գործակալությունը։



Նրանցից առավել վտանգավորը ծնունդով Թաթարստանից մի 30-ամյա տղամարդ է, ով միջազգային ահաբեկչական խմբավորումների շարքերում մասնակցել է տարբեր գործողությունների Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում։ Վերջինիս մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։