ԱՄՆ նախագահը ալյումինի եւ պողպատի ներկրման քվոտաները շրջանցող հրամանագրեր է ստորագրել

ԱՄՆ նախագահը ալյումինի եւ պողպատի ներկրման քվոտաները շրջանցող հրամանագրեր է ստորագրել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագրեր, որոնցով ալյումինի եւ պողպատի ներկրումը Հարավային Կորեայից, Բրազիլիայից եւ Արգենտինայից, ըստ էության, հնարավոր է դառնում գործող քվոտաները շրջանցելով։ Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։



Ուշագրավ է այն, որ նշված երկրներից ներկրված ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրք չի գանձվի։ Նոր կարգը սակայն ունի մեկ ուշագրավ նրբերանգ։ Ամերիկացի գնորդները այդ երկրներից կկարողանան գործով քվոտաները շրջանցելով գնումներ կատարելու հայտեր ներկայացնել միայն այն դեպքում, երբ ներքին պահանջարկը չեն կարողանա ծածկել տեղական արտադրության ապրանքներով։ Այս դրույթը մասնագետները համարում են տեղական արդյունաբերության հանդեպ պրոտեկցիոնիզմի դրսեւորում։