«Փաստ». Արթուր Գրիգորյանի ունեցվածքը. չորս անշարժ գույք եւ մեքենա

«Փաստ». Արթուր Գրիգորյանի ունեցվածքը. չորս անշարժ գույք եւ մեքենա
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, ով հունիսի 21–ին է նշանակվել այս պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: 



Գրիգորյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն, մեկ բնակարան եւ մեկ հողամաս: Նրա սեփականությունն է համարվում նաեւ «HONDA CIVIC FERIO» մակնիշի ավտոմեքենան:



Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 200 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 510 հազար դրամ, որից 950 հազար դրամը աշխատավարձ է, 380 հազար դրամը՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված գումար, իսկ մնացածն էլ նշված է որպես այլ եկամուտ»:



_Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում_