Բահրեյնցի եւ չինացի ներդրողներին հետաքրքրել է Ղրիմը

Բահրեյնցի եւ չինացի ներդրողներին հետաքրքրել է Ղրիմը
Բահրեյնցի եւ չինացի ներդրողները հետաքրքրվել են Ղրիմի թերակղզով եւ պատրաստակամություն են հայտնել 100 միլիոն եվրոյի ներդրում կատարել թերակղզու ենթակառուցվածքները զարգացնելու համար։



Այս մասին գրում է ռուսական [«Известия»](https://iz.ru/782379/dmitrii-laru/krym-privlek-investorov-iz-bakhreina-i-kitaia)-ն։ Հատկապես գործարարները հետաքրքրված են էլեկտրացանցերի կառուցմամբ եւ եղածների արդիականացմամբ եւ շահագործմամբ։ Ենթակառուցվածքների զարգացման մեջ մտնում են նաեւ սոցիալական նշանակության հաստատությունների կառուցման նախագծերը։