Սանիթեքը գնացել է «Հրապարակի» ահազանգի հետքերով (լուսանկար)

Սանիթեքը գնացել է «Հրապարակի» ահազանգի հետքերով (լուսանկար)
Երեկ [գրել](https://www.hraparak.am/posts/5b85386e3ebae76ffbf5e409/%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A9%D5%A5%D6%84%D5%A8-%D5%A3%D6%80%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D5%BF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A1%D5%B9%D6%84%D5%A8-%D5%AC%D5%B8%D6%82%D5%B5%D5%BD-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9) էինք, որ Սարյան 38 հասցեում գտնվող շենքի հենց մուտքի մոտ աղբի մի իսկական բլուր է գոյացել։ Շենքի բնակչուհին, ով ահազանգել էր «Հրապարակի» խմբագրություն, մեզ հետ զրույցում ասել էր, որ բազմիցս ահազանգել է Սանիթեքի թեժ գիծ, սակայն պատասխան չի ստացել, ամեն անգամ ասել են՝ այսօր կամ վաղը։



Մեր հրապարակած լուսանկարներում երևում է նաև շենքի աղբատարը, որտեղի աղբը, ըստ բնակչուհու, 3 ամսվա հնություն ուներ։ Նաև նշել էինք, որ տարածքը ամբողջովին պատված էր գարշահոտությամբ, իսկ աղբատարի դիմաց կար նաև շինարարական աղբ։



Սանիթեք ընկերությունից այսօր մեզ տեղեկացրին, որ գնացել են հրապարակման հետքերով, տարածքը ամբողջովին մաքրված է՝ ներառյալ նաև շինարարկան աղբը, որը Սանիթեքի պատասխանատվության տիրույթում չէ․



«Մենք կապվեցինք համատիրության հետ, ովքեր և պատասխանատու էին շինարարական աղբի համար, իսկ Սանիթեքը հեռացնում է կենցաղային աղբը ։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ տարածքը ամբողջովին մաքուր է, համապատասխան աշխատանքները կատարված են»,- մեզ հետ զրույցում ասաց Սանիթեք ընկերության գործադիր օգնական Քրիստինա Հովհաննիսյանը։



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/40463947_512182539223944_8128365249951694848_n.jpg?_nc_cat=0&oh=9a9cd13cc7a6b1eb7d9939445ab7cd9d&oe=5BFBAEE2)



Կապվեցինք նաև Սարյան 38 հասցեից մեզ ահազանգած բնակչուհու՝ Հերմինե Ներսիսյանի հետ, նա ևս հավաստիացրեց, որ աշխատանքները կատարված են․



«Ամբողջովին մաքրել են, նույնիսկ ճանճեր չկան»,- ասաց Հերմինե Ներսիսյանը։