Դոնալդ Թրամփը ներկայացրել է ամերիամեքսիկական նոր համաձայնագրի նպատակները

Դոնալդ Թրամփը ներկայացրել է ամերիամեքսիկական նոր համաձայնագրի նպատակները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում ներկայացրել է Մեքսիկայի հետ նոր առեւտրային համաձայնագրի հիմնական նպատակը։ Գրառման մեջ նա ասել է, որ հիմնական նպատակը առեւտրային արգելքների վերացումն է եւ նոր աշխատատեղերի ստեղծումը։



«Մեր նոր առեւտրային գործարքը Մեքսիկայի հետ կենտրոնացած է ֆերմերների խնդիրների վրա եւ կնպաստի մեր զարգացմանը։ Սա կօգնի, որպեսզի ընկերությունները կրկին փող ներդնեն մեր երկրի տնտեսության մեջ։ Սա մեծ հաջողություն կլինի մեզ համար»,- ասել է Թրամփը։