«Սանիթեքը», եթե այսպես շարունակի, կրկին կտուգանվի

«Սանիթեքը», եթե այսպես շարունակի, կրկին կտուգանվի
«Սանիթեքը» պարտավոր է կատարել իր պայմանագրային պարտավորությունները: Այս մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը՝ նշելով, որ եթե ընկերությունը այդպես շարունակվի, իրենք կդիմեն վարչարարության․ «Մենք շատ հստակ ենք դրել պահանջը, որ ծառայությունների որակը եւ ժամանակացույցը պետք է լինի պայմանագրով նախատեսվածին համապատասխան»։



Նշենք, որ ընկերությունը իր պարտականությունները հավուր պատշաճի չի կատարում, մայրաքաղաքում ամեն մետրի վրա կարելի է տեսնել աղբով լցված աղբամաններ։ Դրա համար ընկերությունը տուգանվել էր 12 միլիրոն դրամով։



_Մանրամասները՝ տեսանյութում։_