Ռուսաստանը ուկրաինական գալիք ընտրություններում ունի իր «շոշափուկները»․ Պետրո Պորոշենկո

Ռուսաստանը ուկրաինական գալիք ընտրություններում ունի իր «շոշափուկները»․ Պետրո Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է Ուկրաինայի նախագահական գալիք ընտրություններում իր միջամտությունը սոցիալական ցանցերի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինիայի նախագահի պաշտոնական կայքը։ Այս մասին նա ասել է Ուկրաինայի՝ այլ երկրներում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների համաժողովի ժամանակ։ «Ռուսաստանի շոշափուկները չափազանց ամուր են խրվել սոցիալական ցանցերի եւ կիբերտարածության մեջ։



Մենք ունենք առաջատար բարձր տեխնոլոգիաների ընկերություններ, որոնք ֆիքսում են հազարավոր եւ տասնյակ հազարավոր ֆեյք օգտատերերի, որոնք ստեղծվում են ռուսների կողմից։ Ռուսաստանը նոր հզոր ֆեյք նորությունների մանիպուլյացիայի է պատրաստվում»,- մասնավորապես ասել է նախագահ Պորոշենկոն, հավելելով, որ ռուսները հիմնականում հուսալքություն են սահմանելու ուկրաինացիների շրջանում։