Ռուսական ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում բավական զգալի է․ Օանա Լունգեսկու

Ռուսական ռազմական ներկայությունը Միջերկրական ծովում բավական զգալի է․ Օանա Լունգեսկու
ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն հայտարարել է, որ Միջերկրական ծովում ռուսական ռազմական ներկայությունը բավական զգալի է։ Այս մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը։ Լունգեսկուն ասել է, որ Սիրիայի ափերի մոտ ռուսական ռազմածովային էսկադրայի կազմում կան մի քանի նավեր, որոնք հագեցած են թեւավոր հրթիռներ արձակելու հնարավորությամբ եւ թեեւ Հյուսիս-Ատլանդյան դաշինքը չի մասնակցում Սիրիայում որեւէ գործողության իրականացմանը, սակայն դաշինքում մշտապես հետեւում են ռեգիոնում ռազմական ակտիվությանը, քանի որ դաշինքի շատ անդամներ գտնվում են Միջերկրականի ափերին։ Նա նաեւ հավելել է, որ դաշինքն աջակցում է այն ջանքերին, որոնք ներդնում է ՄԱԿ-ը Սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ։