Չինաստանը արձագանքել է ԱՄՆ կողմից սահմանված հակառուսական նոր սանկցիաներին

Չինաստանը արձագանքել է ԱՄՆ կողմից սահմանված հակառուսական նոր սանկցիաներին
Չինաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը արձագանքել է Միացյալ Նահանգների կողմից ընդդեմ Ռուսաստանի սահմանված նոր սանկցիաներին, հայտարարելով, որ Չինաստանը դեմ է միակողմանի սանկցիաների սահմանմանը՝ միջազգային հարաբերություններում։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։



«Չինաստանը միշտ հանդես է գալիս միջազգային հարաբերություններում միակողմանի սպառնալիքների եւ սանկցիաների դեմ։ Մենք կարծում ենք, որ դրանք չեն կարող օգնել եղած խնդիրների կարգավորմանը»,- ասել է չինացի բարձրաստիճան դիվանագետը։ Նա նաեւ հավելել է, որ եւ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների վրա մեծ պատասխանատվություն է դրված՝ գլոբալ խաղաղության, կայունության եւ անվտանգության պահպանման հարցում եւ այդ մասին պետք չէ մոռանալ։