Տուգանել են նախկին մարզպետին պատկանող սուպերմարկետը

Տուգանել են նախկին մարզպետին պատկանող սուպերմարկետը
Լոռվա նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի սուպերմարկետը՝ «Սմայլսը», որտեղ սեփականատերերի թվում նրա ընտանիքի անդամներն են, պարբերաբար տուգանվում է՝ ՀԴՄ չխփելու համար։



Ուշագրավ է, որ այս սուպերմարկետը տուգանվում էր ինչպես նախկին իշխանությունների ժամանակ, այնպես էլ հիմա։ Մենք այս տարվա հունվարին էինք գրել, որ երկրորդ տուգանքն են գրել Վանաձորում գործող «Սմայլս» սուպերմարկետի վրա, եւ ըստ օրենքի, ժամանակավորապես կասեցրել գործունեությունը։ Հիմա՝ օգոստոսի 27-ին նոր սանկցիա է կիրառվել՝ «Սմայլս» ՍՊԸ գործունեությունը 5 օրով կասեցնելու մասին։ Կասեցումն, ի դեպ,, տուգանվողի ցանկությամբ, կարող է փոխարինվել լրացուցիչ տուգանքի վճարումով։