Ռուսաստանի նախագահը ուղերձ է հղել՝ կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված

Ռուսաստանի նախագահը ուղերձ է հղել՝ կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված
Արդեն մի քանի ամիս Ռուսաստանում ներքին կյանքի օրակարգի թիվ մեկ թեման կենսաթոշակային բարեփոխումներն են, մասնավորապես՝ կենսափոշակային տարիքային շեմի փոփոխությունը։ Այն բնակչության մոտ բավական նեգատիվ արձագանքի է հանդիպել եւ բանն հասել է այնտեղ, որ հարցը դրվի հանրաքվեի։ Հանրաքվեն լինելու է սեպտեմբերի սկզբին։ Եվ ահա, այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված ուղերձով է հանդես եկել։ Ամփոփ կերպով, ուղերձը պարունակում էր հետեւյալ գաղափարները․ 1990-ական թթ ծնվածները չափազանց քիչ են եւ կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացումը անխուսափելի է։



Պարզ ասած՝ 1990-ականների ժողովրդագրական պատկերը կարելի է համեմատել 1943-44 թթ դեմոգրաֆիական պատկերի հետ։ Անհրաժեշտ է 20 միլիարդ ռուբլի օրական, որպեսզի առանց փոփոխությունների հնարավոր լինի ապահովել կենսաթոշակային վճարումները ներկայիս տեսքով։ Պուտինի որոշմամբ, կանանց համար կեսնաթոշակային նվազագույն շեմ է սահմանվում ոչ թե 63 տարեկանը, այլ 60-ը, ընդ որում, բազմազավակ մայրերը իրավունք են ստանում ժամանակից շուտ կենսաթոշակի գնալու։ Նրանք, ովքեր առաջին անգամ են ենթարկվում կենսաթոշակային շեմի բարձրացման օրենքին, ունեն արտոնություն վեց ամիս շուտ մեկնելու թոշակի։ Նախաթոշակային տարիքի քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանվի, որպեսզի նրանք չկորցնեն իրենց աշխատանքը։ Ընկերությունները կենթարկվեն քրեական կամ վարչական պատասխանատվության, եթե նախաթոշակային տարիքում ազատեն իրենց աշխատակիցներին։ Ծայրահեղ հյուսիսի բնակիչները կպահպանեն իրենց արտոնությունները։ Գյուղաբնակների թոշակը եւս կլինի ավելի բարձր։ Հիմնական բաղադրիչը ստաժն է եւ եթե այն կա, կարելի է ավելի վաղ տարիքում թոշակի անցնել։