«Սանիթեքը» խնդիր է ստեղծել ամբողջ քաղաքում. Կամո Արեյան․ տեսանյութ

«Սանիթեքը» խնդիր է ստեղծել ամբողջ քաղաքում. Կամո Արեյան․ տեսանյութ
Օգոստոսյան խորհրդակցության ժամանակ այսօր Երեւանի թիվ 113 դպրոցի տնօրենը բարձրացրեց ողջ Երեւանով մեկ խնդիր դարձած աղբահանության հարցը։ Տնօրենի խոսքով` Քանաքեռում գտնվող մի շարք դպրոցների հարակից տարածքների աղբի խնդիրը չի լուծվում։



ԿԳնախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ հարցով պետք է դիմել աղբահանություն իրականացնող ընկերությանը։ Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանն արձագանքեց. ««Սանիթեքը» խնդիր է ստեղծել ամբողջ քաղաքում, հանձնարարել եմ լուրջ զբաղվել այդ խնդրով»։



Մանրամասն՝ տեսանյութում։