Վստրեչի Ապերն ազատ է արձակվել

Վստրեչի Ապերն ազատ է արձակվել
Հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանը՝ Վստրեչի Ապերը, ազատ է արձակվել: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Լուսինե Սահակյանը։



Հիշեցնենք, որ նրա ձերբակալման մասին լուր տարածվեց հուլիսի 30-ին, լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Վարդանյանը Դուբայի օդանավակայանում ձերբակալվել է, իսկ հունիսի 18-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում որոշել է Արամ Վարդանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառել։



Փաստաբանը չմանրամասնեց, թե ինչ պայմանով է նա ազատ արձակվել։