Կարող եմ ընդհանրապես հարց չտալ. դպրոցի տնօրենը` ԿԳնախարարին (տեսանյութ)

Կարող եմ ընդհանրապես հարց չտալ. դպրոցի տնօրենը`  ԿԳնախարարին (տեսանյութ)
Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Երեւանում տեղի ունեցավ օգոստոսյան խորհրդակցությունը։ Հարցուպատասխանի ժամանակ թիվ 143 դպրոցի տնօրենը հարց էր ուղղում նախարարին երկար-բարակ` բացատրելով, որ նախորդ տարիների օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ ինքը մշտապես բարձրացնում է այդ հարցը, սակայն դա այդպես էլ լուծում չի գտնում։



ԿԳնախարարը հորդորեց հարցը հնչեցնել, քանի որ շատ ժամանակ չունեն։ Դպրոցի տնօրենը արձագանքեց. «Կարող եմ ընդհանրապես հարց չտալ»։ Այնուհետեւ հնչեցրեց հարցը` նշելով, որ ուսուցիչների մեծ մասը կանայք են, դա համարում է ազգային անվտանգության խնդիր, եւ արդյոք նախարարությունը ունի՞ ծրագիր, որպեսզի տղամարդ ուսուցիչներին եւս ներառի։



Արայիկ Հարությունյանը պատասխանելով այդ հարցին` ասաց, ոչ նման ծրագիր իրենք չունեն. «Կանայք մեծ թիվ են կազմում, դա բնորոշ է աշխարհ բոլոր երկրներին։ Հատուկ ծրագիր չունենք տղամարդկանց ներգրավվելու, Մենք պետք է հավասար հնարավորություններ ստեղծենք, եւ եթե ոլորտը արդար լինի, նման խնդիր չի լինի»։



Մանրամասները` տեսանյութում։