Եթե չլիներ Սերժ Սարգսյանը, էլի այդ գործընթացը լինելու էր

Եթե չլիներ Սերժ Սարգսյանը, էլի այդ գործընթացը լինելու էր
Ռոբերտ Քոչարյանը երեկ ռուսական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իշխանափոխության պատճառը նաև այն է, որ Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով մնաց երկրի ղեկին։ Անդրադառնալով Քոչարյան այս դիտարկմանը՝ այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ինքը ցանկություն չունի հանրապետության նախագահների ասածները մեկնաբանելու, յուրաքանչյուրն ունի իր կարծիքը։



«Պարզապես իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ այս գործընթացը նախապատրաստվել էր բավականին ժամանակ, և, անկախ նրանից, թե ով կլիներ գործող վարչապետը, ինչ-որ գործընթաց պետք է գնար, որովհետև դա տվյալ քաղաքական ուժի կա՛մ քաղաքական ուժերի, կա՛մ խմբի և թիմի որոշումն է եղել՝ իշխանության գալու նպատակով։



Իհարկե, բնականաբար, հետևությունները կարող են լինել և այդպիսին, քանի որ կար համապատասխան նաև այդ շահարկվող հայտարարությւոնները, որ դա կարող է հմնական պատճառ լիներ։ Բայց ինձ թվում է, որ ցանակցած պարագայում անխուսափելի էր, և իրենք պետք է իրենց շարժումն անեին։ Դա իմ անձնական կարծիքն է»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը։



**Hraparak.am**-ի դիտարկմանը, թե շատ են խոսում, այդ թվում՝ ՀՀԿ-ականներն են արդեն խոստովանում, որ եթե չլիներ ՀՀԿ-ի և կոնկրետ անձանց քաղաքական ագահությունը, այս ամենը տեղի չէր ունենա և ամբողջը կորցնելու փոխարեն գուցե մի մասը կպահպանեին, Բաղդասարյանն ասաց․ «Ես Ձեր ձևակերպման հետ, այդ ագահություն բառի հետ կողմնակից չեմ, քաղաքական մեծամասնությունը, պառլամենտական մեծամասնությունը եղել ենք մենք՝ մեր կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, և մենք պետք է առաջադրեինք, և այդ պահին, հիմա էլ որևէ կասկած չունեմ, որ մեր իրավիճակից ելնելով, արցախյան խնդրի հետ կապված իրավիճակից ելնելով, մեր երկրի անվտանգության հետ կապված իրավիճակից ելնելով՝ մենք ճիշտ թեկնածու էինք ընտրել։ Դա եղել է միայն մեր պետական շահերից ելնելով։ Որևէ անձնական շահագրգռվածություն մենք չենք տեսել այդտեղ։ Իսկ ինչ մնում էր մեր իշխանությունը պահելուն, եթե չլիներ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ն պետք է նորից մեկ ուրիշ թեկնածու առաջադրեր, և դա նորից պետք է լիներ մեր իշխանությունը»։



Բաղդասարյանը դարձյալ կրկնեց, որ ցանկացած թեկնածուի դեպքում այդ գործընթացը՝ իշխանափոխությունը, պետք է լիներ։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**