Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին՝ ՀՕՊ համակարգեր գնելու համար

Ուկրաինան դիմել է ԱՄՆ-ին՝ ՀՕՊ համակարգեր գնելու համար
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերիյ Չալիյը հայտարարել է, որ իր երկիրը դիմել է Միացյալ Նահանգներին, որպեսզի ձեռք բերի ամերիկյան ՀՕՊ համակարգեր։ Այս մասին գրում է «Новое время»-ն։ Համաձայն հրապարակման, այս հարցը բարձրացվել է նաեւ ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Կիեւ կատարած այցի ժամանակ։ Դեսպան Չալիյը ասել է, որ Կիեւի համար հաջորդ փուլում կարեւոր են օդային եւ ջրային տարածքներում անվտանգությն ապահովումը, առանց որոնց Ուկրաինայի անվտանգության համակարգը կլինի թերի։