Բաքուն արձագանքել է Դեն Բիլզերյանի՝ Արցախ այցելությանը

Բաքուն արձագանքել է Դեն Բիլզերյանի՝ Արցախ այցելությանը
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Դեն Բիլզերյանի Արցախ այցելությանը։ ԱԳ նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը Oxu.Az-ին տված մեկնաբանության մեջ մասնավորապես ասել է․ «Շատ ավելի օգտակար կլիներ, եթե Բիլզերյանի նման ծաղրածուների այցերը ադրբեջանական գրավյալ տարածքներ կազմակերպողները զբաղվեին հակամարտության կարգավորմամբ եւ ռեգիոնում խաղաղության հաստատմամբ»։



Հաջիեւը նաեւ հավելել է, որ Բիլզերյանը լուրջ մարդ չէ եւ նրա այցի հետ կապված լուրջ մեկնաբանությունն արդեն անիմաստ գործ է։ Հիշեցնենք, որ Բիլզերյանը մեկնել էր Արցախ՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի ուղեկցությամբ։