Հիլարի Քլինթոնի էլ-փոստի սերվերը կոտրել է չինական ընկերությո՞ւնը

Հիլարի Քլինթոնի էլ-փոստի սերվերը կոտրել է չինական ընկերությո՞ւնը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է մամուլում ի հայտ եկած լուրերին այն մասին, որ ԱՄՆ նախկին Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային փոստի սերվերը կոտրվել է չինական ընկերության կողմից։ Նա այդ լուրերը որակել է որպես «մեծ պատմություն»։



«Թարմ հոդված՝ «Չինաստանը կոտրել է Հիլարի Քլինթոնի սերվերը։ Նրանք վստահ են, որ դա ռուսները չեն արել /կատակ/»,- թվիթերյան իր էջում գրել է նախագահ Թրամփը։ Նշենք, որ այս առնչությամբ The Daily Caller-ը գրել էր, որ չինական ընկերությունը պատճենահանել է նախկին Պետքարտուղարի սերվերում եղած փաստաթղթերը, այն կոտրելուց հետո, իսկ հաքերային հարձակումն իրականացվել է որպես հետախուզական գործողություն։