Ինչու է Վլադիրմիր Պուտինը հայտնի Արեւմուտքում․ մեկնաբանում է Der Standard-ը

Ինչու է Վլադիրմիր Պուտինը հայտնի Արեւմուտքում․ մեկնաբանում է Der Standard-ը
Ավստրիայում շարունակվում են քննարկումները՝ կապված Ռուսաստանի նախագահի՝ այդ երկիր կատարած անակնկալ այցելության եւ Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին մասնակցության հետ կապված։ Օրինակ Der Standard պարբերականի համաձայն, Պուտինի՝ Արեւմուտքում ունեցած հայտնիությունը պայմանավորված է երեք հիմնական գործոններով։



Նախ նա հավատարիմ է մնում ավանդական արժեքներին, ապա հանդես է գալիս Արեւմուտքի՝ համաշխարհային լիդերության դեմ՝ լինի դա ռազմական ոլորտում, հանրային կյանքում կամ տնտեսության մեջ, ինչպես նաեւ ունի անձնական որակներ, որոնք չեն կարող չարձագանքվել եվրոպացիների մոտ։ Խոսքն այս դեպքում սուր եւ խորաթափանց միտք ունենալու, հումորի զգացումից զուրկ չլինելու, համեստության եւ ինքնաքննադատական տրամադրվածության մասին է, ամփոփել է ավստրիական պարբերականը։