«Ժողովուրդ». ՊԵԿ փոխնախագահների ամսական եկամուտը հասցվել է մոտ 2 մլն դրամի

«Ժողովուրդ». ՊԵԿ փոխնախագահների ամսական եկամուտը հասցվել է մոտ 2 մլն դրամի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` ՊԵԿ փոխնախագահների ամսական եկամուտը հասցվել է մոտ 2 մլն դրամի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրանք աշխատավարձից բացի նաեւ հավելավճարներ են ստանում: Այս քայլին են գնացել կոռուպցիոն հնարավոր ռիսկերը կանխելու նպատակով:



Մեկնաբանությունների համար երեկ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ լրատվական ծառայություն, որտեղից հայտնեցին. «ՊԵԿ նախագահի տեղակալների աշխատավարձը սահմանված է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով:



Ինչ վերաբերում է պարգեւատրումներին ու հավելավճարներին, ապա ոչ միայն ՊԵԿ նախագահի տեղակալները, այլեւ ողջ աշխատակազմը հավելյալ վարձատրվում է ըստ կատարած աշխատանքի արդյունավետության, բայց ոչ այն չափով, որը նշված է Ձեր հարցմամբ. 2 միլիոն դրամ հավելավճարը խիստ չափազանցված է»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում