Վենդետտաները Հայաստանում. WT-ի անդրադարձը

Վենդետտաները Հայաստանում. WT-ի անդրադարձը
Ինչպես նշված է Կոնֆուցիոսի թեւավոր խոսքերից մեկում․ «Նախքան վրեժխնդրության մեկնելը, երկու գերեզման փորեք»։ Նիկոլ Փաշինյանն ու նրա նախանձահույզ դատախազները հարկ է, որ հիշեն այս իմաստուն խոսքի մասին։ Հայաստանի նորաթուխ վարչապետը, ով հանդես է գալիս երկրից կոռուպցիայի վերացման օգտին, կարծես թե որպես օրինակ է վերցնում «Երրորդ աշխարհի» դիկտատորներից, մեղադրանքներ հարուցելոց եւ ձերբակալելով քաղաքական ընդդիմության ներկայացուցիչներին։ Դա որեւէ լավ բանի չի կարող բերել Հայաստանի դատական համակարգի համար, մի երկրի, որը Կովկասում ունի ռազմավարական կարեւորություն։ Ահա այսպես Միացյալ Նահանգներում արտաքին քաղաքականության ամենահեղինակավոր վերլուծաբաններից Էլ Թոդ Վուդը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին WT հեղինակավոր հանդեսում հրապարակած իր վերլուծական հոդվածում։



Հոդվածում ներկայացվում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման դրվագը, եւ դրա հիմքերը կապված 2008-ի Մարտի 1-ի գործի հետ՝ նշելով, որ արդեն տասը տարի Քոչարյանի եւ Փաշինյանի միջեւ խորը կոնֆլիկտ կա։ «Ես անձամբ չեմ երաշխավորում պարոն Քոչարյանի՝ անցյալում կատարած գործողությունները, սակայն դատական տեսանկյունից Հայաստանը կարծես թե նորից գնում է անօրինականության ճանապարհով»,- գրում է Վուդը, հավելելով, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն ունի բացառիկ իրավազորություն սահմանելու, թե Քոչարյանի հրահանգները 2008-ին որքանով էին սահմանադրական։



Բացի այդ արտակարգ գործողությունները, որոնք իրականացվել են, համահունչ են Հայաստանի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 14-րդ հոդվածով, ՄԱԿ իրավապահ մարմինների վարքագծային կոդեքսով, ՄԱԿ հիմնական սկզբունքներով, որոնք առնչվում են պաշտոնատար անձնաց կողմից հրազենի կիրառությանը հանուն իրավակարգի պահպանության, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակ Մարդու նվազագույն իրավունքների Փարիզյան սկզբունքներին։



Ուշագրավ է այն, որ նույնիսկ HRW միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբաններից Անահիտ Չիլինգարյանը նշել է, որ արդեն ժամանակն է, որպեսզի ի հետեւանքս Հայաստանի նոր կառավարության գործողությունների խոսել քաղաքական զգայունություն պարունակող դատական գործերում նախնական կալանքի կիրառման չափազանց հաճախականության մասին, իսկ Chatham Hous-ից Լոուրենս Բրոյերսն էլ հայտարարել է, որ չափազանց կասկածելի է, թե Հայաստանի դատական համակարգը կկարողանա պարոն Քոչարյանի համար վստահության արժանի դատական պրոցես ապահովել, քանի որ կա վտանգ, որ ի վերջո դատական պրոցեսը կարող է հանգել «հաղթողի արդարությանը»։



Հոդվածագիրը նշում է, որ Փաշինյանը ըստ էության, կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործում է իր քաղաքական հակառակորդների դեմ հաշվեհարդար տեսնելու համար։ Միաժամանակ նաեւ հոդվածում նշվում է, որ Փաշինյանն իրեն ժամանակավոր լիդեր էր հռչակել, սակայն նրա համար հարմարավետ ընտրական օրենք գոյություն չունի եւ այժմ կա լուրջ վտանգ, որ նա եւ իր կողմնակիցները զավթում են իշխանությունը եւ ոչնչացնում դեմոկրատիայի մնացորդները Հայաստանում։