Սմիթ ընտանիքին հովիվը սպանել է ալկոհոլի ազդեցությամբ

Սմիթ ընտանիքին հովիվը սպանել է ալկոհոլի ազդեցությամբ
Համաձայն վրացական դատախազության հրապարակման, 19-ամյա հովիվ Մալխազ Քոբաուրին, ով մեղադրվում է ամերիկացի Սմիթ ընտանիքի անդամներին առանձնակի դաժանությամբ սպանելու մեջ, Խադայի լեռնանցքում, հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցությամբ։ Այս մասին հայտնում է Newsgeorgia-ն։



Նշենք, որ այսօր տեղի է ունեցել նշված գործով հերթական դատական նիստը։ Պաշտպանական կողմը փորձել է հասնել տասնիննամյա տղայի ազատ արձակմանը նախնական կալանքից, սակայն դատարանը մերժել է ներկայացված միջնորդությունը։ Միաժամանակ դատարանը որոշում է կայացրել լսումները իրականացնել փակ ռեժիմով, հաշվի առնելով, որ գործում ներգրավված է անչափահաս երեխա եւ կա անհրաժեշտություն նրա շահերը պաշտպանելու, եւ բացի այդ լսումների ընթացքում սեքսուալ բնույթի տեսարանների նկարագրություն է լինելու։ Հաջորդ դատական նիստը լինելու է հոկտեմբերի 26-ին։



Նշենք, որ հովվի մեղավորությանը իրականացված սպանության մեջ չի հավատում նրա մայրը։