Չկան անփոխարինելիներ՝ մի հավատացեք բարբաջանքներին

Չկան անփոխարինելիներ՝ մի հավատացեք բարբաջանքներին
Հաճախ եմ լսում մարդկանցից, որ մենք ամեն գնով պիտի պաշտպանենք Նիկոլ Փաշինյանին, քանի որ եթե մեր երկիրը նա չղեկավարի, ուրեմն ազգովի կորած ենք: Ժողովուրդ ջան, մենք ազգովի կորած կլինենք միայն այն դեպքում, երբ որ իսկապես ազգովի այդպես սկսենք մտածել:



Ուրեմն իմացեք, որ այդօրինակ հայտարարություններ արվում են խիստ հետամնաց ու բռնատիրական կարգեր ունեցող երկրներում, դա ավտոկրատիայի ՊԱՐՏԱԴԻՐ դրսևորումներից է, երբ մարդիկ մտածում են, որ իրենց ղեկավարը անփոխարինելի է, ու իրենք առանց այդ ղեկավարի կորած են: Իսկ իրականում ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆ ՉԿԱ ու չի էլ կարող լինել, ինչ իրավիճակի մեջ էլ որ հայտնվի երկիրը: ՉԿԱՆ ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻՆԵՐ, մի հավատացեք այդ բարբաջանքներին հարգելիներս, որքան էլ որ փորձեն մտցնել դա ձեր գլուխների մեջ:



Վարչապետը ընդամենը մենեջեր է, որին մենք նշանակել ենք այդ պաշտոնին: Այսինքն մենք` ժողովուրդս, նրա գործատուն ենք ու ղեկավարը, նա մեզ մոտ վարձու աշխատող է ընդամենը (այլ ոչ թե մեր միապետը), ու եթե տեսնենք, որ լավ չի աշխատում, անմիջապես կփոխենք նրան մեկ ուրիշով. արժանավոր մարդիկ, որոնք լավ մենեջերություն (վարչապետություն) կարող են անել, հավատացեք որ շատ կան:



**Թորոս Ալեքսանյան**