Թրամփը չեղյալ է հայտարարել Պոմպեոյի այցը Հյուսիսային Կորեա

Թրամփը չեղյալ է հայտարարել Պոմպեոյի այցը Հյուսիսային Կորեա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Հյուսիսային Կորեա չեղյալ է հայտարարվում՝ Փհենյանից ստացված թշնամական բովանդակության նամակի պատճառով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։



Պարբերականը գրում է, որ Սպիտակ տան ղեկավարը նամակն ստացել է Կիմ Յոն Չխոլից, որը գրված է եղել չափազանց ագրեսիվ տոնայնությամբ։ Նշվում է, որ այն բանից հետո, երբ նամակը ներկայացրել են Թրամփին, նա հայտարարել է, որ Պոմպեոյի այցը չեղարկվում է։



Նշենք, որ այս որոշումն իր հերթին անհարմար դրության մեջ է դրել Հարավային Կորեայի իշխանություններին։ Հյուսիսային Կորեայում էլ հայտարարել են, որ Միացյալ Նահանգները երկդիմի քաղաքականություն է վարում։