Սա շինծու քրգործ է, բարոյական սահմաններից էլ այն կողմ գործողություն․ Ֆարմանյան (տեսանյութ)

Սա շինծու քրգործ է, բարոյական սահմաններից էլ այն կողմ գործողություն․ Ֆարմանյան (տեսանյութ)
Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նստաշրջան կառավարության նախաձեռնությամբ։ Օրակարգում մեկ հարց է՝ Սևանա լճից հավելյալ 40 մլն խմ ջրառ իրականացնլու նախագիծը։



Մինչ հարցի քննարկմանն անցնելը, վարման կարգով ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նա անդրադարձավ իր քրոջ՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ հարուցված քրեական գործին։



Նա նշեց, որ սա գրված և չգրված օրենքներից, բարոյական սահմաններից էլ այն կողմ, մարդկային պատշաճությունից էլ այն կողմ գործողություն է։ Ըստ Ֆարմանյանի՝ սա շինծու քրեական գործ է, որին ինքը առաջիկայում կանդրադառնա։ Ֆարմանյանի խոսքից հետո վարման կարգով խոսք խնդրեց և ՀՀԿ-ական պատգամավորին արձագանքեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։ Նա էլ հիշեցրեց, որ Հայաստանում երբևէ շինծու քրեական գործեր չեն լինելու։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**