«Սկրիպալների գործում» ներգրավվել են արտակարգ հիշողությամբ խուզարկուներ․ Sky

«Սկրիպալների գործում» ներգրավվել են արտակարգ հիշողությամբ խուզարկուներ․ Sky
Բրիտանական Սոլսբերիում նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյա Սկրիպալի թունավորման մեջ կասկածվողների որոնողական աշխատանքների մեջ ներգրավվել են առանձնակի հիշողությամբ խուզարկուներ։



Ինչպես փոխանցում է Sky News-ը, այս մասին հայտնել են Սքոթլանդ Յարդից։ Նշվում է, որ նախկինում այդ խուզարկուները կասկածյալների ինքնությունը բացահայտելու համանման գործերում կարեւոր դերակատարություն են ունեցել եւ ներկայումս արդեն ձեռնամուխ են եղել ունեցած 5 հազար ժամ տեւողությամբ տեսանյութերի ուսումնասիրությանը, որպեսզի կարողանան կասկածյալներին պարզել։



Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչները հայտարարել են, որ նշված խուզարկուների համար հատկապես կարեւոր են դեմքի առանձին մասերի ուսումնասիրությունը՝ բերան, աչքեր, ականջներ, որոնք սովորաբար չեն փոխվում։