Սերգեյ Լավրովը խոսել է ռուս հաքերների մասին

Սերգեյ Լավրովը խոսել է ռուս հաքերների մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը հորինել է ռուսական հաքերների մասին սկանդալը, որպեսզի արդարացնի իր թեկնածուի պարտությունը ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններում։



Այս մասին նա ասել է «Правда»-ի հետ զրույցի ընթացքում՝ հավելելով, որ ռուսական միջամտության մասին աղմուկն արդեն հնչում է երկու տարի շարունակ։



«Կարող ենք վստահորեն ասել, որ այդ սկանդալն ունի խիստ ներամերիկյան ծագում, քանի որ Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը դա հարուցեց, որպեսզի արդարացնի իր թեկնածուի պարտությունը»,- ասել է Լավրովը։