Ամերիկացի նախկին հետախույզը խոսել է Ռուսաստանում եղած լրտեսների մասին

Ամերիկացի նախկին հետախույզը խոսել է Ռուսաստանում եղած լրտեսների մասին
Ամերիկացի նախկին հետախույզ Ֆիլիպ Ջիրալդին հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները ժամանակին պարզապես բլեֆ են արել, երբ հայտարարել են, թե ունեն գործակալներ ու լրտեսներ Ռուսաստանում։



Այս մասին հայտնում է CNN-ը։



Ջիրալդին ժամանակին զբաղեցրել է Ամերիկյան ազգային շահերի խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնը ԿՀՎ կազմում։ «Բարձրաստիճան հետախույզները երբեք հենց այդպես, պարզ ու հասարակ չեն խոստովանում, որ նրանք ունեն իրենց լրտեսները Կրեմլում»,- նկատել է ամերիկացի հետախույզը՝ մեկնաբանելով The New York Times-ում հրապարակված հոդվածն այն մասին, թե ամերիկյան կողմը ավելի քիչ ինֆորմացիա է ստանում Ռուսաստանում գտնվող իր լրտեսներից ու գործակալներից։