Ռուսաստանը կարձագանքի ամերիկյան սանկցիաներին` համարժեքության սկզբունքից ելնելով․ Սերգեյ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը արձագանքել է երեկվանից ուժի մեջ մտած, ԱՄՆ կողմից սահմանված հակառուսական սանկցիաների նոր փաթեթին, որը սահմանվել էր այսպես կոչված «Սկրիպալների գործի» պատճառով։
«Մենք կշարունակենք գործել հանգիստ եւ պրագմատիկ կերպով` արձագանքելով բոլոր հարձակումներին, համարժեքության սկզբունքից ելնելով»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ, ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նա նաեւ հավելել է, որ անիմաստ է Ռուսաստանի հետ վերջնագրային լեզվով խոսելը։

Կարծիքներ