Թալիբների մասնակցությամբ բանակցությունները հետաձգվել են

Թալիբների մասնակցությամբ բանակցությունները հետաձգվել են
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայը հայտարարել է, որ Մոսկվայում նախատեսված բազմակողմ բանակցությունները Աֆղանստանի իրադրության կարգավորման օրակարգով, որին մասնակցելու էին նաեւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները, հետաձգվել են։



Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։



Բանակցությունները պետք է տեղի ունենային սեպտեմբերի 4-ին, որին մասնակցելու էր ընդհանուր առմամբ 12 պետություն, սակայն ԱՄՆ եւ Քաբուլը ներկայացնող պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն մասնակցի բանակցություններին։



Պաշտոնական Քաբուլի կողմից տարածված հայտարարության համաձայն՝ հետաձգումը պայմանավորված է այն բանի հետ, որպեսզի նախագահ Ղանիի վարչակազմը կարողանա ընդունել թալիբների մասնակցությունը։