Միացյալ Նահանգներում տիեզերական զորքերը կարեւոր են բանկային ոլորտի պաշտպանության համար

Միացյալ Նահանգներում տիեզերական զորքերը կարեւոր են բանկային ոլորտի պաշտպանության համար
Միացյալ Նահանգներում տիեզերական զորամիավորումների ստեղծումը կարեւոր է, որպեսզի պաշտպանվեն էներգահամակարգն ու բանկային համակարգը։ Այս մասին գրում է Washington Examiner-ը՝ վկայակոչելով NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնին։



Վերջինիս խոսքերով, ամերիկյան արբանյակների աշխատանքների խաթարումը կարող է բերել գոյաբանական սպառնալիքի ամերիկացիների համար, ինչով պայմանավորված էլ անհրաժեշտ է, որպեսզի ամերիկյան զինված ուժերը զբաղվեն նաեւ տիեզերական տարածության պաշտպանությամբ։ Բրայդենստայնը նշել է, որ բանկային ամեն մի գործողություն պահանջում է GPS նույնականացում, ինչը իրականացվում է արբանյակային ազդանշանների միջոցով։ «Չկա GPS համակարգ, չկա նաեւ բանկային համակարգ»,- ամփոփել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։