Թրամփը հաշվել է սեփական վարկանիշը

Թրամփը հաշվել է սեփական վարկանիշը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր գործունեությանն աջակցում է ամերիկացիների 52 տոկոսը։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Ընդ որում, հանրապետականների շրջանում նրա վարկանիշը կազմում է 90 տոկոս։



Թրամփը նշել է, որ դա այն դեպքում, երբ լրատվամիջոցներն ամեն օր պատմություններ են հորինում իր մասին եւ ֆեյք լուրեր տարածում` փորձելով իրեն ներկայացնել որպես վատ եւ չսիրված նախագահ։



Նշենք, որ The Wall Street Journal-ի համաձայն, Թրամփի իրական վարկանիշը 46 տոկոս է։