Ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ ԱՄՆ կողմից սահմանված նոր սանկցիաները

Ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ ԱՄՆ կողմից սահմանված նոր սանկցիաները
Այսօրվանից ուժի մեջ են մտնում Ռուսաստանի դեմ սահմանված ԱՄՆ նոր սանկցիաները։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործակալությունը։ Համաձայն նոր սանկցիաների, Միացյալ Նահանգներն այլեւս լիցենզիա չի տրամադրելու ռուսական պետական ընկերություններին, որոնք զբաղվում են զենք-զինամթերքի եւ սպառազինությունների արտադրությամբ։



Բացի այդ արգելք է սահմանվում նաեւ Ռուսաստանին ցանկացած օգնության տրամադրումը, բացառապես անհետաձգելի մարդասիրական օգնության, սննդի եւ գյուղմթերքի մատակարարման։ Արգելվում է նաեւ ռուսական կողմին վարկավորումը կամ վարկավորման երաշխիքների տրամադրումը, կամ ֆինանսական այլ աջակցությունը։



Սանկցիաները սահմանվել են կապված Միացյալ Թագավորությունում հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման դեպքի հետ, որի մեջ Լոնդոնը մեղադրում է ռուսական կողմին։