Չինաստանը սկսել է իր առաջին ավիակիր ռազմանավի նոր փորձարկումները

Չինաստանը սկսել է իր առաջին ավիակիր ռազմանավի նոր փորձարկումները
Չինաստանը սկսել է սեփական արտադրության ավիակիր ռազմանավի փորձարկումների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Global Times-ը։ Ավիակիրը դուրս է եկել բաց ծով Դալյանից ուղեկցությամբ քարշակ նավերի։



Երկրորդ փուլի ընթացքում ուշադրություն են դարձվելու այն խնդիրների առկայությանը, որոնք նկատվել էին առաջին փուլի ժամանակ եւ վերացվել այնուհետեւ։ Բացի այդ, կստուգվեն ավիակրի նավիգացիոն եւ էներգետիկ համակարգերի աշխատանքի հուսալիությունը։ Հետագայում արդեն փորձարկումները կիրականացվեն ինքնաթիռների եւ ուղղաթիռների մասնակցությամբ։ Սեփական արտադրության ավիակրի փորձարկումների առաջին փուլը Չինաստանն իրականացրել է այս տարվա մայիսին։