Ավստրիայում քննարկում են Պուտինի անակնկալ այցը այդ երկիր

Ավստրիայում քննարկում են Պուտինի անակնկալ այցը այդ երկիր
Ավստրիայում շարունակվում են քննարկումները, կապված այդ երկրի ԱԳ նախարար Կարին Կնայսլի հարսանիքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անակնկալ այցի հետ։ Ինչպես փոխանցում է տեղի [**Die Presse**](https://diepresse.com/home/innenpolitik/5485703/Strache_Putin-ist-sehr-liebenswuerdig-und-herzlich) պարբերականը, Ավստրիայի փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտարխեն ասել է, որ առնվազն զարմացած է, որ աշխարհում այդքան մեծ իրարանցում է սկսվել այն բանից հետո, երբ Պուտինն անակնկալ կերպով այցելել է ԱԳ նախարարի հարսանիքին։ Ավելին, նա աբսուրդ է որակել քննադատությունները, որոնք հնչում են այդ առնչությամբ։ Շտարխեն պարզաբանել է, որ նման միջոցառումների հրավիրում են այն ժամանակ, երբ մարդկանց միջեւ կան ջերմ եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, իսկ Կայսլն ու Պուտինն ունեն դրական եւ ջերմ հարաբերություններ։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսին էր Պուտինը հարսանիքի ժամանակ, Ավստրիայի փոխկանցլերը ասել է, որ իրեն գոնե Պուտինը թվացել է շատ բարեկիրթ անձնավորություն, ով ամուր կանգնում է գետնի վրա, բաց է եւ անկեղծ։