Աջակցություն՝ կարկուտից տուժած գյուղացիներին (տեսանյութ)

Աջակցություն՝ կարկուտից տուժած գյուղացիներին (տեսանյութ)
Հունիսի 17-20 տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Արմավիրի մարզի Էջմիածնի շրջանի գյուղերին՝ Աղվանատուն, Մրգաստան, Ամբերդ, Դողս։ Այս համայնքներում մի քանի րոպե տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել ցորենի ցանքատարծություններին՝ փաստի առաջ կանգնեցնելով գյուղացիներին։ Նրանք աշնանացանի համար ցորենի սերմնացու ստանալու խնդրանքով դիմել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Որոշ ժամանակ անց՝ նշված չորս համայնքների ղեկավարներին է ընդունել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի նախագահ Անահիտ Ծառուկյանը և լսել նրանց մտոհոգությունները։ Արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել այդ չորս գյուղերի բնակիչներին։









Մանրամասն՝ տեսանյությում