Ի՞նչ ա եղել, որ չշարունակեմ պաշտոնավարել․ Կարեն Գասպարյան

Ի՞նչ ա եղել, որ չշարունակեմ պաշտոնավարել․ Կարեն Գասպարյան
Այս տարվա հուլիսի 9-ին՝ Վարդավառի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի և Կոտայքի մի բնակչի՝ Ավետիք Սարգսյանի միջև։ Միջադեպի շարունակությունը եղել է այն, որ, ըստ Սարգսյանի, Գասպարյանն իրեն կանչել է իր առանձնատուն և նվաստացրել, որդու հետ ծեծել են իրեն և սպառնացել վերացնել իրեն ու իր ընտանիքը, եթե որևէ քայլի դիմի։





Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշենք, որ Կարեն Գասպարյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության Տրանսպորտի վարչության պետն է, այժմ էլ շարունակում է պաշտոնավարել։





**Hraparak.am**-ի հետ զրույցում Կարեն Գասպարյանն ասաց, որ միջադեպից հետո էլ շարունակում է պաշտոնավարել․ «Ի՞նչ ա եղել, որ չշարունակեմ պաշտոնավարել»։



Դիտարկմանը, թե հնարավոր է՝ այդ միջադեպից հետո չցանկանային այլևս, որ ինքն աշխատի նախարարությունում, Գասպարյանն ասաց, որ չկա նման բան։ Մնացած հարցերով խնդրեց դիմել իր փաստաբանին։









**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**