Օպերայում արմատական փոփոխությունների կարիք կա․ Լ․ Մակունց (տեսանյութ)

Օպերայում արմատական փոփոխությունների կարիք կա․ Լ․ Մակունց (տեսանյութ)
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր Կոմիտասի թանգարան ինստիտուտում ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը։



Ի թիվս այլ հարցերի, լրագրողները շատ էին հետաքրքրվում Օպերային թատրոնի շուրջ ստեղծված իրավիճակով՝ պայմանավորված Օրբելյանի անձով․ «Օպերայի հետ կապված այս 100 օրերի ընթացքում ինձ բավականաչափ խնդիրներ են ներկայացվել, ընդորում հենց օպերայի աշխատողների կողմից։ Այդ բոլոր խնդիրների հետ կապված ես անձամբ պարոն Օրբելյանի հետ հանդիպումներ, քննարկումներ եմ ունեցել, որի արդյունքում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ այդ խնդիրները պետք է հասցեագրվեն եւ հասցեագրվելու են։ Խնդիրները մեզ ներկայացվել են թե գրավոր, թե բանավոր կերպով։ Հույս ունեմ, որ պարոն Օրբելյանը արձակուրդից վերադառնալուց հետո ինձ կներկայացնի այն քայլերը, միջոցառումները, որոնք ձեռնարկելու է Օպերայի առողջացման եւ օպերայի աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։ Իհարկե, արմատական փոփոխությունների կարիք տեսնում, բայց նախեւառաջ սպասում եմ պարոն Օրբելյանի առաջարկին, այդ առաջարկներին ծանոթանալուց հետո որոշում կընդունենք թե հետագայում ինչ քայլեր պետք է ձեռնարկենք»,-ասաց նախարարը։



Մանրամասները՝ տեսանյութում։