Փաշինյանի թիմը ասում է մի բան, անում՝ այլ․ KP.ru

Փաշինյանի թիմը ասում է մի բան, անում՝ այլ․ KP.ru
Օրերս Երեւանի կենտրոնում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր վարչապետական գործունեության 100 օրվա հաշվետվությունը եւ եւս մեկ անգամ վերահաստատեց, որ պահպանում է ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ։ Սակայն Հայաստանի կառավարության գործունեությունը նոր վարչապետի գլխավորությամբ, դժվար թե թույլ տա, համաձայնել այս թեզի հետ, քանի որ պետք է դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Իսկ գործերի մասով, մեկ անակնկալը հաջորդում է մյուսին։ Այս տարվա հունիսին Հայաստանի կառավարությունը իրեն վերադարձրեց «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունը, որը պայմանագրով տրվել էր ռուսական «Տաշիր գրուպ» ընկերությանը հավատարմագրային կառավարման անցյալ տարվա օգոստոսին՝ 25 տարի ժամկետով։ Կառավարությունը պարզապես որոշել է, որ պայմանագիրը ձեռնտու չէ Հայաստանի համար եւ չեղյալ հայտարարել այն։ Ապա արդեն ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության հետ կապված դիպվածը, ով ներկայացնում է Հայաստանը։ Նրան պարզապես հայտարարեցին հանցագործ առանց դատ ու դատաստանի։



Եվ նրան այլ անձով փոխարինելու քաղաքականությունն էլ ակնհայտորեն ուղղված էր եւ ընդդեմ ՀԱՊԿ-ի եւ ընդդեմ Մոսկվայի, որը այդ կառույցում հանդիսանում է ուժային կենտրոնը։ Իսկ ինչպես վերաբերվել Վրաստանում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորախաղերին Հայաստանի զինվորականների մասնակցությունը։ Ռազմավարական-դաշնակցային հարաբերությունները, որոնք դրսեւորվում են Երեւանի կողմից մի փոքր տարօրինակ են այս դեպքում, այնպես չէ։ Իսկ վերջին գործողությունն առհասարակ առողջ բանականության սահմաններում չի տեղավորվում։ Հայաստանի ՊԵԿ աշխատակիցները, գործնականում գիշերը, հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ հերթական «մասկի շոուն» կազմակերպեցին «Հարավ-Կովկասյան երկաթուղիների» գրասենյակում, որը 100 տոկոսով հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը։ Առգրավվել են ինչպես փաստաթղթեր, այնպես էլ խուզարկվել են աշխատակիցները եւ ստուգվել նրանց անձնական իրերը։



Նման քայլի պատճառը եղել է, այն, որ ընկերությունը լիարժեք չի կատարել իր հարկային պարտավորությունները եւ չի վճարել 9,7 միլիոն դրամի հարկ, որը հավասար է 20 հազար դոլարի։ Չափազանց մեծ գումար մի ընկերության համար, որը տարեկան ՀՀ պետական բյուջե է մուծում 7,5 միլիոն դոլար հարկ, որը հավասար է 3,6 միլիարդ ՀՀ դրամի։ Եթե նույնիսկ մեղադրանքները հիմնավոր են, ապա ինչով է պայմանավորված հայկական կողմի ուժայինների խիստ գործողությունները եւ արդյոք այս ամենը կապված է մոտ մեկ շաբաթ առաջ հայկական մեդիա ռեսուրսներից մեկում «մի խումբ երկաթուղայինների» կողմից ստորագրված անանուն նամակը, որտեղ խոսվում է այն մասին, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղիների» ղեկավարությունը ամեն առավոտ գրեթե քրիստոնյա նորածինների արյունն է խմում։ Ինչը դուր չի գալիս հայակական իշխանություններին։ Այն, որ կես միլիարդ դոլարի ներդրումներ են արվում, թե այն, որ «Հայկական երկաթուղիներ։ ՓԲԸ-ն հանձնվել է ռուսական կողմի կառավարմանը դեռ 2008-ին։ Երեւանը իրոք չի հասկանում, որ երկրորդից ազատվելով կորցնում է նաեւ առաջինը, թե դա անում է միտումնավոր կերպով։



Հաշվի առնելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է ընտելանա նոր իրավիճակին, ապա կարող ենք ասել, որ այս դեպքում խոսքը ոչ թե միջադեպի, այլ լավ մտածված քաղաքական գծի մասին է։ Ընդ որում, սա զարմանալի չի թվա, եթե ուշադիր նայենք, թե ովքեր են կազմում Նիկոլ Փաշինյանի թիմը։ Ահա այսպես է KP.ru-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ վարվող քաղաքականությանը, ներկայացնելով նրա կաբինետի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր ունեն արեւմտամետ կեցվածք, ներառելով Բաբկեն Տեր Գրիգորյանից եւ Դավիթ Տոնոյանից մինչեւ Դավիթ Սանասարյանին եւ Արայիկ Հարությունյանին։ Պարբերականը փաստում է, որ Հայաստանն անխոս հանդիսանում է Ռուսաստանի համար կարեւոր գործընկեր եւ դաշնակից Կովկասում եւ Հարավային Կովկասում։ Սակայն պետք է նաեւ Երեւանը հասկանա, որ եթե Հայաստանը կարեւոր է Ռուսաստանի համար, ապա Ռուսաստանն Հայաստանի համար ամեն ինչ է գրեթե, եթե իրերն իրենց անուններով կոչենք, քանի որ հանդիսանում է Հայաստանի պետականության եւ սուվերենիտետի գոյության միակ երաշխավորը։ «Փաշինյանը կարող է ճառեր ասել Ռուսաստանի հետ ռազմավարական գործակցության մասին, կամ հպարտանալ Պուտինի հետ ամեն մի հեռախոսազրույցից հետո, սակայն պետք է հիշի, որ Մոսկվան «արցունքներին չի հավատում» եւ ամեն բան գնահատում է ըստ գործերի եւ նոր նրբերանգները, որոնք առկա են ռազմավարական գործընկերության մասին երեւանյան ընկալումներում, կարող են հենց այդ կերպ էլ ընկալվել Մոսկվայի կողմից»,- ամփոփում է պարբերականը։