Այժմ բոլորը խոստովանում են՝ ես ճիշտ էի Խաչատուրովի հարցում․ Լուկաշենկո

Այժմ բոլորը խոստովանում են՝ ես ճիշտ էի Խաչատուրովի հարցում․ Լուկաշենկո
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Սոչիիում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնել է Լուկաշենկոն՝ «Բելառուս 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ «Մենք քննարկել ենք նաև Յուրի Խաչատուրովի հարցը, ում նկատմամբ Հայաստանում կալանավորման որոշում էր կայացվել։ Այս հարցին նայել ենք խորությամբ»,- ասել է Լուկաշենկոն։



Բելառուսի նախագահի խոսքով՝ ինքը ժամանակին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այլ թեկնածուներ էր առաջարկել, որը մերժվել էր կազմակերպության անդամ մյուս բոլոր երկրների կողմից՝ հօգուտ Յուրի Խաչատուրովի․ «Այն ժամանակ մեզ չլսեցին, իսկ հիմա հասել ենք նրան, որ բոլորը խոստովանում են՝ Լուկաշենկոն ճիշտ էր, երբ քննարկում էր այդ հարցը»,- հայտատարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։



Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը դեռ զբաղեցնում է Յուրի Խաչատուրովը, ով մեղադրվում է 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա ազատ է արձակվել 5 մլն գրավի դիմաց։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանն առաջարկել է ՀԱՊԿ անդամ երկրներին՝ սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց։