Էյմսբերիի թունավորումից տուժածի վիճակը վատացել է

Էյմսբերիի թունավորումից տուժածի վիճակը վատացել է
Բրիտանական Էյմսբերիում տեղի ունեցած թունավորումից տուժած Չարլի Ռոուլիի վիճակը վատացել է։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը, վկայակոչելով Չարլիի եղբոր փոխանցած տեղեկությունները։



Նշենք, որ Չարլի Ռոուլին արդեն դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն նախօրեին նա կրկին իրեն վատ էր զգացել եւ հոսպիտալացվել։ Նա ներկայումս չի կարողանում շարժել ոտքերն ու ձեռքերը։



«Ես խոսել եմ նրա հետ։ Ըստ ամենայնի, նրա վիճակը գնալով վատանում է։ Նա ասաց, որ չի կարողանում շարժել ոտքերն ու ձեռքերը եւ ունի երկտեսություն»,- պարբերականի հետ զրույցում ասել է Չարլի Ռոուլիի եղբայրը, հավելելով, որ նկատվում է նաեւ խոսքի խաթարում։



Պարբերականը նշում է, որ բժիշկներն ունեն մտավախություն, որ Չարլին երբեք չի կարողանա լիարժեք ապաքինվել։