Հրդեհ Աղավնաձոր գյուղում

Հրդեհ Աղավնաձոր գյուղում
Օգոստոսի 27-ին, ժամը 21:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի աղբավայրում:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածման վտանգը։



Աղավնաձորի գյուղապետարանի կողմից սահմանվել է հերթապահություն: