Փրկարարները հայտնաբերել են օձ և տեղափոխել անվտանգ տարածք

Փրկարարները հայտնաբերել են օձ և տեղափոխել անվտանգ տարածք
Օգոստոսի 26-ին, ժամը 16:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:



Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:



***



Օգոստոսի 26-ին, ժամը 16:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Արզնի խճուղու 4-րդ թաղամասի տներից մեկի նկուղում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:



Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: