Հերիք է պնդեք, որ Նիկոլին ընդդիմանալը ազգի դեմ դուրս գալ է նշանակում

Հերիք է պնդեք, որ Նիկոլին ընդդիմանալը ազգի դեմ դուրս գալ է նշանակում
Ուրեմն Վարուժան Ավետիսյանի որոշ հայտարարություններից հետո քննարկումներ են սկսվել տարբեր մարդկանց միջև, որոնք հիմնականում 2 խմբի են բաժանվել. 1-ին խումբը պնդում է, որ Սասնա Ծռերը Նիկոլի դեմ են դուրս եկել ու դրանով փաստորեն անշնորհակալ մարդիկ են, էլ չեմ ասում, որ որոշ մարդիկ դա հավասարեցնում են ընդհանրապես ժողովրդի ու երկրի դեմ դուրս գալուն, մյուս խումբն էլ` Սասնա Ծռերի փաստաբանի պարտականությունը սեփական ուսերին վերցնելով, փորձում է 1-ին խմբին ապացուցել, որ իրենք ճիշտ չեն հասկացել, և որ Սասնա Ծռերը Նիկոլի դեմ չեն, ընդհակառակը նրան սատարել են ցանկանում: Ուրեմն այդ երկու խմբերի ընկերներին էլ հետևյալը պիտի ասեմ,



-Դուք, փառք աստծու, միջնադարյան Ոսկե Հորդա կոչվող տերության հպատակները չեք, դուք ազատ մարդիկ եք (գոնե դե-յուրե այդպես է) ու ապրում եք 21-րդ դարում, մի երկրում, որը պարտավորվել է երաշխավորելու յուրաքանչյուրի ազատ մտածելու և արտահայտվելու իրավունքը, ու եթե Սասնա Ծռերը կամ ցանկացած այլ կուսակցություն կամ ուղղակի սովորական քաղաքացի դուրս կգա Նիկոլի դեմ ու կդառնա ընդդիմություն, դրա մեջ ոչ մի վատ բան չկա, դա շատ նորմալ երևույթ է, որը հատուկ է նորմալ ժողովրդավարական երկրներին, որտեղ պարտադիր կերպով պիտի բազմակարծություն լինի ու կուսակցությունների մի մասը պարտադիր կերպով պիտի ընդդիմանան իշխանություններին:



Իսկ եթե դա տեղի չի ունենում, ու երկրի ղեկավարին ընդդիմանալը հավասարեցվում է երկրի դեմ դուրս գալուն, ուրեմն իմացեք, որ մինչև ականջներդ կեղտի մեջ եք արդեն: Այնպես որ, կրկին ու կրկին անգամ կոչ եմ անում ձեզ, հերիք է այդպիսի կատեգորիաներով դատեք, հերիք է պնդեք, որ Նիկոլին ընդդիմանալը ազգի դեմ դուրս գալ է նշանակում, ընդհակառակը, ով որ իշխանություններին ընդդիմացող քաղաքական ուժերին կամ անհատներին գործելու ազատությունից զրկել է փափագում, ուրեմն հենց ինքն էլ ազգի թշնամին է:



**Թորոս Ալեքսանյան**