Հրդեհ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. այրվում է խոտածածկ տարածք

Հրդեհ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. այրվում է խոտածածկ տարածք
Օգոստոսի 26-ին, ժամը 08:50-ի դրությամբ հրդեհաշիջման աշախատանքները վերսկսվել են:



Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: 



Դեպքի վայրում են գտնվում 20 փրկարար ծառայող և անտառտնտեսության 5 աշխատակից:  



Ժամը 12:20-ի դրությամբ սահմանվել է հերթապահություն:



Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



***



Օգոստոսի 25-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:



Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը (21 հրշեջ-փրկարար):



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ի մոտակայքում. այրվում են բուսածածկ տարածք և ծառեր:



Հրդեհաշիջմանը մասնակցել են 20 ոստիկան, N զորամասի 33 զինծառայող զինվորական և 26 բնապահպան:



Ըստ նախնական տվյալների՝ այրվում են 20 հա խոտածածկ տարածք և մոտ 120 ծառ: 



Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին: Աշխատանքները ավարտվել են ժամը 20:08-ին: Սահմանվել է հերթապահություն: