Ավտովթար Երասխ-Երևան ավտոճանապարհին

Ավտովթար Երասխ-Երևան ավտոճանապարհին
Օգոստոսի 26-ին, ժամը 05:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mersedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Դ., 1974 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, ջրվել և հայտնվել ջրատարում:



Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորը՝ Լ. Ք.-ն (1990 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով:



Փրկարարները հատուկ տեխնիկաի օգնությամբ ջրատարից դուրս են բերել ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: